Լաչինի միջանցքը փակել են Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունները. թիրախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն է, իսկ նպատակը՝ տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին և ավարտին հասցնել Թուրքիայի կողմից Հայաստանի գաղութացման գործընթացը:
Հայաստանի իշխանությունները և նրանց հետ աֆիլացված քաղակտիվիստները Լաչինի միջանցքը փակ լինելու համար նույնպես մեղադրում են ռուս խաղաղապահներին, այսինքն, թիրախավորում և մեղավոր են նշանակում այն նույն թիրախը, որ ունի թուրք-ադրբեջանական զույգը:
Լինելով ավարտված լավատես, հույս ունեմ, որ, մեղադրելով ռուսներին, Հայաստանի իշխանությունը նպատակ ունի ստիպելու ռուս խաղաղապահներին գործել և բացել Լաչինի միջանցքը:
Միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ լավատեսությունը նաև ինքնախաբեություն է. իրականությունը հաճախ տարբերվում է մեր ցանկություններից:
Արթուր Ղազինյան